ԱԺ–ն այսօր ՄԻՊ կընտրի, Գալուստ Սահակյանն էլ մի քանի օրից կվերադառա աշխատանքի

Այսօր մեկնարկած քառօրյայի նիստը վարում են ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը և Հերմինե Նաղդալյանը, ով տեղեկացրեց, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը լավ է, տանը ևս մի քանի օր կապաքինվի՝ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո:
ԱԺ քառօրյայի օրակարգում ՄԻՊ ընտրության հարցն է:  Նախքան օրակարգի քվեարկությանն անցնելը «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն առաջարկեց Ոստիկանությունից տեղեկություններ ստանալ քաղհալածյալների մասին որպես ԱԺ նախագահի պաշտոնակատարներ:
Հիշեցնենք, որ կալանավորվել է ակտիվիստ Վարդգես Գասպարին:
«Միայն նրա համար, որ իշխանությունների կամայականությունների դեմ կազմակերպում է բողոքի ակցիաներ»,- հայտարարեց  Լևոն Զուրաբյանը:
ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ հարկ չկա միջամտելու այն գործառույթներին, որոնք վերաբերում են  օրենքին։ Նաև Էդուարդ Շարմազանովն ասաց, որ քաղբանտարկյալները մնացել են նախորդ դարում՝ անցյալում և ավելացրեց.«Նաև Ձեզ կոչ կանեի չտեսնել քաղաքական ենթատեքստ, ինչպես նաև զերծ մնալ դատավորի կամ դատախազի կեցվածքից»:

Ի պատասխան՝ Լևոն Զուրաբյանը նկատեց, որ Գալուստ Սահակյանը  Շարմազանովից շատ ավելի  հանդուրժող վերաբերմունք ուներ, իսկ վերջինս, սովորական հարցը վերածում  է քաղաքական պրոպագանդայի:
Թեմային միացան Նաև «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը   և Նիկոլ Փաշինյանը: Զարուհի Փոստանջյանը տեղեկացրեց, որ այսօր տեղի է ունենալու բողոքի ակցիա՝ Վարդգես Գասպարիի կալանավորման դեմ, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ տեղեկացրեց, որ Վարդգես  Գասպարին առողջական խնդիրներ ունի, որոնց առկայության դեպքում անընդունելի է նրա  կալանավայրում մնալը:

 

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/02/22/parliament/1939575