Անսպասելի կանխատեսումներ Գագիկ Սուրենյանից
Այսօր` փետրվարի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն ասաց, որ փետրվարի 15-ից հանրապետության տարածք ներթափանցած հարավային տաք օդային հոսանքներն առաջ բերեցին օդի ջերմաստիճանի էական բարձրացում: Ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվեց Բագրատաշենում` +22, Իջևանում` +20, Դիլիջանում` +19, Կապանում` +18, Արարատյան դաշտում` +17:
«Փետրվարի 18-ին Երևանում կանխատեսված է +16…+18 աստիճան տաքություն, որի արդարացման դեպքում կգրանցվի ջերմաստիճանային ռեկորդ, մինչև այսօր այդ ռեկորդը գրանցվել է 1979 թվականի փետրվարի 18-ին, երբ Երևանում գրանցվել է +14…+15 աստիճան տաքություն: Սա օդերևութաբանության պատմության մեջ ամենատաք և ամենառեկորդային փետրվարն էր ու ձմեռը»,-ասաց բանախոսը:
Ըստ նրա` առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի, քանի որ երկրի տարածք են ներթափանցում ցուրտ օդային զանգվածներ:
Իսկ վերջում նա հավելեց, որ փետրվարի 22-ից կրկին տաք օդային զանգվածներ կներթափանցեն, որքան որ նվազել էր ջերմաստիճանն, այնքան էլ կբարձրանա: