«Լուսակերտի» տնօրենը հավերին հրամայում է ձու ածել վայրկյանի ճշտությամբ (ֆոտո)

Armtimes.com-ը գրում է.

Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածվել է «Լուսակերտի» թռչնաֆաբրիկայի տնօրենի հերթական էքսցենտրիկ հրամանը՝ այս անգամ ուղղված ոչ թե մարդկանց, այլ հավերին:

Ֆաբրիկայի տնօրեն Մանասե Եփրեմյանի ստորագրությամբ տարածված բլանկում հավերին  հրամայվում է «ձվերը ածել վայրկյանի ճշտությամբ, այլապես սույն հրամանը խախտողներն անխնա կմորթվեն ՊԱԶ 672 Mմակնիշի 947 OP 61 հաշվառման համարանիշով ավտոբուսի վարորդ «Գելի» կողմից»:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերին տարածված մեկ այլ հրամանով ֆաբրիկայի տնօրենը արգելել էր «Լուսակերտի» տարածքում «պռոշտի» անել՝ սպառնալով տուգանել 15 հազար դրամի չափով:

Հ.Գ. Եփրեմյանից հնարավոր չեղավ ճշտել՝ արդյո՞ք մինչ հրամանի ստորագրումը «Լուսակերտում» հավերին նաեւ կարդալ են սովորեցրել:

 

 

 

 

Աղբյուրը` http://orer.am/?p=175183&l=am