ԼՂՀ ՊՆ հերքում է ադրբեջանական քարոզչամեքենայի հորինած տեղեկությունը՝ 17-ամյա վիրավորված բնակիչի մասին

Ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հորինված և նույն երկրի պաշտպանական գերատեսչության կողմից հաստատված տեղեկությունն այն մասին, թե իբր այսօր Ակնայի (Աղդամի) պաշտպանական ուղղությամբ հայկական կողմի արձակած կրակոցից վիրավորվել է Չիրաղլը գյուղի 17-ամյա բնակիչ Ջոշգուն Մամեդովը, իրականությանը չի համապատասխանում.տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

 

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, հավատարիմ մնալով իրենց որդեգրած սկզբունքին, ոչ միայն ձեռնպահ են մնում խաղաղ բնակավայրերը գնդակոծելուց, առավել ևս, եթե կրակային թիրախում դպրոցահասակ պատանի է, այլև կանխարգելիչ գործողությունների են դիմում ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Այնպես որ տարածված լուրը կարելի է դիտարկել ոչ այլ կերպ, քան հակառակորդի չհաջողված քարոզչության հերթական փորձ:

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/02/15/nkrmil/1932629