Քսանչորսամյա աղջիկը տարբեր բուհերից մի շարք գողություններ է կատարել

ՀՀ ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները Երևանի Տ. Մեծի պողոտայի թիվ 17 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Լուսինե Մ.-ին:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, զեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա 2015 թ. դեկտեմբերից մինչև այս փետրվար տարբեր բուհերից կատարել է մի շարք գողություններ:
Կատարվում է հետաքննություն:

 

 

Աղբյուրը`  orer.am