Փետրվարի 13-ը համաշխարհային և հայոց պատմության կտրվածքով
Փետրվարի 13-ը համաշխարհային և հայոց պատմության կտրվածքով` հարուստ է նշանակալից իրադարձություններով, համաշխարհային մակարդակի դեմքերի ծնունդներով ու մահերով: Մասնավորապես, 1918 թվականին ԽՍՀՄ-ում մտցվեց Գրիգորյան օրացույցը, որով հետայսու 1918 թվականի հունվարի չորեքշաբթի օրվան հաջորդող հինգշաբթի օրը հաշվվում էր ոչ փետրվարի մեկը, այլ փետրվարի 13-ը, 1934 թ. Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում խորտակվեց «Չելյուսկին» նավը, Տարբեր ժամանակներում այս` փետրվարի 13-ին են ծնվել ռուս նշանավոր օպերային երգիչ Ֆյոդոր Շալյապինը, ռուս նշանավոր գրող Իվան Կռիլովը, ՀՀ ազգային-ազատագրական շարժման գործիչ, Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցին, ՀՀ քաղաքական գործիչ Վազգեն Մանուկյանը, իսկ մահացել` գերմանացի մեծ երգահան և դիրիժոր Ռիխարդ Վագները: