Երևանում 45-ամյա տղամարդը BMW-ով մխրճվել է ՃՈ հենակետի տարածք (լուսանկարներ). shamshyan.com
Այսօր ժամը 01:10-ի սահմաններում Երևան քաղաքի Նորագավիթ 9 փողոցի բնակիչ, 45-ամյա Լևոն Հարությունյանը իր վարած BMW մակնիշի 15 ԼV 001 համարանիշի ավտոմեքենայով Նորագավիթ 1-ին փողոցի և Արտաշատի մայրուղու հատման հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Նորագավիթ 1-ին փողոցի տվյալ հատվածում գտնվող Ճանապարհային ոստիկանության նախկին հենակետի բետոնե պարսպին, ցանկապատին և դարպասին:
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/02/10/BMW/1927322