Դիլիջանում զինծառայող է անհետացել, նրան գտնելու համար որոնողական աշխատանքներ են տարվում. ՊՆ մամուլի խոսնակ

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի զորամասերից մեկից ժամկետային զինծառայող է անհետացել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

 

Անհետացած զինծառայողը 19-ամյա Ազիզ Բաքոյանն է, ով դեռևս չի հայտնաբերվել: Արծրուն Հովհաննիսյանը փոխանցեց, որ ռազմական ոստիկանությունն այս պահին որոնողական աշխատանքներ են տանում:

 

 

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/02/09/artsrun/1926402