Դիլիջանի և Տիգրանաշենի լեռնանցքների մերկասառույցը մշակվել և մաքրվել է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  փետրվարի 9-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, ճանապարհաշինարարները մաքրել և մշակել են Դիլիջանի և Տիգրանաշենի լեռնանցքներում առկա մերկասառույցը: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, ճանապարհները լիովին անցանելի են տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Արմավիրի, Ալավերդու, Նոյեմբերյանի և Տավուշի ավտոճանապարհներին տեղում է ձյուն:

Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

 

 

Աղբյուրը` http://orer.am/?p=172139&l=am