Վաչե Գաբրիելյանի աներորդին ստորագրությամբ ազատ է արձակվել
Կաշառք պահանջելու կասկածանքով ձերբակալված՝ Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության երկու աշխատակիցներն էլ ազատ են արձակվել:
NEWS.am-ի տեղեկություններով՝ աշխատակիցներից մեկը, որը ըստ շրջանառվող լուրերի, ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը աներորդին է, ստորագրությամբ ազատ է արձակվել: Մյուս աշխատակիցն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց:
Երկու աշխատակիցներին էլ մեղադրանք է առաջադրվել:
Նախաքննությունը շարունակվում է: