Նախկին փոխոստիկանապետի դուստրը մեքենայով բախվել է էստակադային ու գլխիվայր շրջվել (Ֆոտո)

Երեւան այսօր՝ փետրվարի 8-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է էստակադային ու գլխիվայր շրջվել: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ըստ shamshyan.com-ի՝ վթարի ենթարկված Nissan մակնիշի ավտոմեքենան վարել է 38-ամյա Լիա Հունանյանը, որը ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Հունանյանի դուստրն է:

Լ. Հունանյանը աջ ու ձախ հայհոյանքներ է տվել, իսկ երբ ոստիկանները մոտեցել են նրան, պառկել է գետնին ու սկսել հայհոյանքեր ու սպառնալիքներ տալ: Ոստիկանները Հունանյանին տեղափոխել են ոստիկանության Արաբկիրի բաժին:

Նա հրաժարվել է բժշկական փորձաքննությունից, որով կպարզվեր նրա սթափության աստիճանը, այդ պատճառով էլ համարվում է, որ նա եղել է ոչ սթափ եւ ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 200 հազար դրամի չափով:

 

default a4acdf4fb36302dfafd80375e9ab8270 a013e6c834b3627166211db3da8de4ec

 

 

Աղբյուրը` http://news.am/arm/news/310392.html