Մակար Եղիազարյանը ԲՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել

Քիչ առաջ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը Armlur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Մակար Եղիազարյանը կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել: Պատճառն այն է, որ ՄԻՊ թեկնածուն չի կարող կուսակցական լինել: Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամին ԲՀԿ խմբակցության ղեկավարն ասել էր, որ  ՄԻՊ պաշտոնում առաջադրելու է կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մակար Եղիազարյանի թեկնածությունը: «Մակար Եղիազարյանը շատ լուրջ փորձառություն ունի, հենց այդպիսի երիտասարդներն են, որ կարող են իրականացնել պաշտպանի պարտականությունները», – ասել էր Նաիրա Զոհրաբյանը:

 

bhk-logo211-600x425
Աղբյուրը՝ http://armlur.am/481135/