Բանկերում այսօր բարձրացել է թե՛ ԱՄՆ դոլարի, թե՛ ռուսական ռուբլու, թե՛ եվրոյի փոխարժեքը

Փետրվարի 4-ի համեմատ այսօր բարձրացել է թե՛ ԱՄՆ դոլարի, թե՛ ռուսական ռուբլու և թե՛ եվրոյի փոխարժեքները:

 

Համաձայն rate.am-ի՝ 1 դոլարի առքի գինը այսօր թանկացել է 0.57 դրամով, վաճառքինը՝ 0.42 դրամով, իսկ 1 ռուբլու թե՛ առքի, թե՛ վաճառքի գինը բարձրացել է 0.03 դրամով: Մեկ եվրոյի առքի գինը աճել է մոտ 4 դրամով, իսկ վաճառքինը 4.5 դրամով:

 

Արդյունքում փետրվարի 5-ի դրությամբ 1 ԱՄՆ դոլարի առավելագույն առքի գինը կազմում է 492 դրամ, վաճառքինը՝ 496.50 դրամ, 1 եվրոյի առավելագույն առքի գինը կազմում է 549 դրամ, իսկ վաճառքինը՝ 560 դրամ: Ռուսական 1 ռուբլու առքի առավելագույն գինը կազմում է 6.40 դրամ, իսկ վաճառքինը՝ 6.80 դրամ:

 

 

 

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/02/05/rates/1922286