Գեղարքունիքի մարզի դպրոցներում աշակերտների հաճախելիությունը կազմում է մոտ 90 տոկոս

timthumb

 

Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներում առաջին երկու օրերին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է աշակերտների բարձր հաճախելիություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը, աշակերտների հաճախելիությունը կազմել է մոտ 90 տոկոս:»Դասասենյակներում պահպանվում է բավարար սենյակային ջերմաստիճան, բոլոր դպրոցներն ապահովված են վառելիքով,դասաժամերն անցկացվում են ամբողջ ծավալով: Յուրաքանչյուր համայնքում ընտանեկան բժիշկները վերահսկում են սուր շնչառական հիվանդությունների հետ կապված իրավիճակը:Հունվարին բաց թողնված դասաժամերը կլրացվեն շաբաթ օրերի եւ գարնանային արձակուրդների հաշվին: Վեցօրյա ժամանակացույցով աշխատող դպրոցներում օրական մեկ ժամ կավելացվեն դասերը: Մեր կողմից ուսումնասիրությունները եւ վերահսկողությունը կշարունակվեն առաջիկա օրերին»,-հավաստեց վարչության պետը:

Խոսրով Խլղաթյան

 

 

Աղբյուրը` http://orer.am/?p=169961&l=am