Ջոն Քերին Ռուսաստանին և Իրանին կոչ է արել դադարեցնել սիրիական ընդդիմության վրա հարձակումները
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ռուսաստանին և Իրանին կոչ է արել դադարեցնել Սիրիայի ընդդիմության վրա հարձակումները. այս մասին հայտնել է ТАСС-ը՝ հղում անելով DW-ին: Նա նշել է, որ Սիրիայում հրադադարը հնարավոր է միայն այն դեպքում, եթե բանակցային սեղանի շուրջ նստեն հակամարտությանը ամսնակից բոլոր կողմերը: Քերին խորը ափսոսանք է հայտնել, որ ռուսական ավիացիայի հարվածների արդյունքում տուժում են խաղաղ բնակիչները, ոնոնք բնակվում են ընդդմիության վերհահսկողության տակ գտնվող տարածքներում:
Պետքարտուղարը հիշեցրել է նաևմ որ Ռուսաստանը կողմ է եղել Ժնևի խորհրդաժողովից հետո ՄԱԿ ԱԽ-ի հռչակագրին, որը վերաբերվում էր Սիրիայում կրակի դադարեցմանը, սակայն սիրիական Հալեպ քաղաքի ռմբակոծությունից հետո բանակցությունները չեղարկման եզրին հայտնվեցին:
Նյութի աղբյուրը ` http://newsbook.am/?75592&l=am/