3×3 բասկետբոլ. Հայաստանի ընտրանին նոր մարզիչ կունենա
3×3 բասկետբոլի Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականը 2016 թվականի ամռանը կրկին կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը` մեր ընտրանին կունենա նոր գլխավոր մարզիչ, քանի որ ՀԲՖ-ն այլեւս չի համագործակցելու Արեգ Վաթյանի հետ, ով գլխավորում էր 18 տարեկանների ընտրանին 2015 թվականին:
Արեգ Վաթյանը հեռացել է նաեւ Հայաստանի հավաքական թիմերի համակարգողի պաշտոնից:
Աղբյուրը` http://shabat.am/article/25479/25479.html