Զգուշացեք Տերյան փողոցում 10 հազար ՀՀ դրամով տուգանվելուց

Տերյան և Աղայան փողոցների խաչմերուկում առկա է տեսախցիկ: Այն արձանագրում հոծ գծի խախտումը: Այս հատվածում Տերյան փողոցով իջնելիս, շատ հաճախ Աղայան փողոցի բակ մտնելու համար վարորդները խախտում են հոծ գծի պահանջները: Այս իրավախախտումներն արձանագրելու համար այստեղ տեղադրվել է տեսախցիկ, որը կֆիքսի մեքենաների համարանիշները: Հիշեցնենք՝ տրանսպորտային միջոցների երթևեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող գծանշումների պահանջները չկատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, այսինքն՝ 10 հազար ՀՀ դրամով:

 

iravaban.net 

 

Աղբյուրը`  http://araratnews.am/zgushacekh-teryan-phoghocum-10-hazar-hh-dramov-tuganveluc/#sthash.eO46DbNH.dpuf