Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարարը
Հունվարի 31-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում նախատեսված են պատվիրակության հանդիպումները Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ վարչապետի, պաշտպանության և արտաքին գործերի նախարարների հետ:
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։
Փետրվարի 1-ին, ժամը 10:00-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի կունենա դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի վրացական պատվիրակության և ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարության միջև ընդլայնված կազմով հանդիպումը` երկու երկրների միջև 2016թ. ռազմական համագործակցության ծրագրի ստորագրմամբ:
Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/01/31/mod/1917114