Տարադրամի փոխարժեքը հունվարի 31-ի դրությամբ
Հունվարի 30-ի համեմատ այսօր նվազել է թե՛ ԱՄՆ դոլարի, և թե՛ եվրոյի փոխարժեքները, իսկ ռուսական ռուբլունը՝ մնացել նույնը: Համաձայն rate.am-ի՝ 1 դոլարի առքի գինն այսօր էժանացել է 0.02 դրամով, վաճառքինը բարձրացել՝ 0.02 դրամով, 1 եվրոյի առքի գինը նվազել է 0.01 դրամով, իսկ վաճառքինը՝ 0.09 դրամով։
Արդյունքում՝ հունվարի 31-ի դրությամբ 1 ԱՄՆ դոլարի առավելագույն առքի գինը կազմում է 488 դրամ, վաճառքինը՝ 492 դրամ, 1 եվրոյի առավելագույն առքի գինը կազմում է 530.40 դրամ, իսկ վաճառքինը՝ 540 դրամ: Ռուսական 1 ռուբլու առքի առավելագույն գինը կազմում է 6.41 դրամ, իսկ վաճառքինը՝ 6.90 դրամ:
Աղբյուրը՝ http://www.tert.am/am/news/2016/01/31/rate/1916768