Գյումրիի ռազմաբազայում մեկնարկել է Վալերի Պերմյակովի դատը
Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի տարածքում գտնվող դատարանում մեկնարկել է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով երկրորդ արտագնա դատական նիստը։
Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։
Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր անց մահացել:
Դատավարությանը կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։
Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/01/29/gyumri-trial/1915012