Շնորհավոր տո՛նդ, Հայոց բանակ
Հայոց բանակը 23 տարեկան է
Հայաստանում հունվարի 28-ին նշում են Բանակի օրը, որը ամենակարեւոր եւ սիրված տոներից է:
1991 թվականին Հայաստանի կառավարության որոշմամբ Նախարարների խորհրդին կից ստեղծվել է պաշտպանության պետական կոմիտեն, իսկ դեկտեմբերի 5-ին ՀՀ նախագահի հրամանագրով պաշտպանության նախարար է նշանակվել Վազգեն Սարգսյանը:
1992 թվականի հունվարի 28-ին կայացվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասին» պատմական որոշումը, դրանով փաստելով Հայկական ազգային բանակի ստեղծումը: Հունվարի 28-ը տոն եւ ոչ աշխատանքային օր է հռչակվել արդեն 2001-ին:
Հայկական բանակի ձեւավորման կարեւորագույն փուլ է համարվում 1988-1992 թվականները, որը համընկավ արցախյան պատերազմի ակտիվ փուլի հետ: