Վաղը ԱԺ-ում կքննարկվի առանցքային հարց՝ ՄԻՊ-ի պաշտոնի համար ԱԺ-ին թեկնածու առաջարկելու կարգը

Ազգային ժողովի պետական-իրավական հանձնաժողովում վաղը քննարկվելու է «ՀՀ ԱԺ 5-րդ գումարման մշտական հանձնաժողովների թիվը, անվանումները և գործունեության ոլորտները սահմանելու մասին» ՀՀ ԱԺ 2012 թվականի մայիսի 31-ի աժո-004-ա որոշման մեջ լրացում կատարելու և Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու կարգը:
Նախագծի համահեղինակ են ԱԺ պատգամավորներ Հովհաննես Սահակյանը, Խոսրով Հարությունյանը Արտակ Դավթյանը, Գագիկ Մելիքյանը, Վահրամ Մկրտչյանը, Գագիկ Մինասյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արծվիկ Մինասյանը և  Տիգրան Ուրիխանյանը:
Ազգային ժողովին Մարդու իրավունքների պաշտպանի (այսուհետ՝ Պաշտպան) պաշտոնում ընտրելու համար թեկնածու է առաջարկվում Հայաստանի Հանրապետության պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) որոշմամբ՝ Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի գրավոր դիմումով ներկայացված թեկնածուների թվից:
Պաշտպանի թեկնածուների վերաբերյալ դիմումները Հանձնաժողովի նախագահին են ներկայացվում սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ 5 օրվա ընթացքում: Դիմումին կցվում են Պաշտպանի թեկնածուի՝

 

1) անձնագրի պատճենը,
2) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
3) կենսագրությունը,
4) տեղեկանք՝ վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու  և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին,
5) պաշտոնում ընտրվելու համար գրավոր համաձայնությունը:
Սույն որոշմամբ սահմանված կարգով ընտրված Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում Պաշտպանի թեկնածուների վերաբերյալ դիմումները Հանձնաժողովի նախագահին են ներկայացվում Պաշտպանի պաշտոնը թափուր մնալու օրվանից հետո՝ 10 օրվա ընթացքում:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ազգային ժողովի կողմից ընդունման պահից  և գործում է մինչ և Հայաստանի Հանրապետության հինգերորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտը:
Կից ներկայացված հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 10-րդ գլուխը  և դրանում ներառված՝ 192-րդ հոդվածի 1-ին մասը Հայաստանի Հանրապետության 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 209-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ուժի մեջ են մտել «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» Սահմանադրության փոփոխությունները հրապարակվելու հաջորդ օրվանից (22.12.2015), սակայն Հայաստանի Հանրապետության 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 192-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության կարգ դեռ ևս սահմանված չէ:
Հաշվի առնելով, որ սույն որոշման նախագծի ներկայացման պահին Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը թափուր է, իսկ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում Պաշտպանի ընտրություններն անցկացվում են պաշտոնը թափուր մնալուց հետո՝ 1 ամսվա ընթացքում՝ սույն նախաձեռնությամբ առաջարկվում է.
1) «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման մշտական հանձնաժողովների թիվը, անվանումները  և գործունեության ոլորտները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2012 թվականի մայիսի 31-ի ԱԺՈ-004-Ա որոշման մեջ լրացում կատարելով՝ սահմանել, որ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն է իրավասու Ազգային ժողովին ներկայացնել Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի վերաբերյալ առաջարկություն, հաշվի առնելով մասնավորապես՝ սահմանադրական փոփոխությունների, պետական մարմինների կազմավորման, ինչպես նա և օրենսդրական ակտերի կատարելագործման գործընթացում նշված հանձնաժողովի կար ևոր դերը.

2) սահմանել Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուների վերաբերյալ հանձնաժողովին դիմումների ներկայացման կարգ  և ժամկետներ, հաշվի առնելով, որ 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 192-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Մարդու իրավունքների պաշտպան կարող է ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող, պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող, հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող յուրաքանչյուր ոք, իսկ 2015թ. դեկտեմբերի 22-ից նույնպես ուժի մեջ մտած՝ 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող  և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:

 

Նախագծով առաջարկվում է նա և ավելացնել Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուների վերաբերյալ հանձնաժողովին դիմումների ներկայացման ժամկետը՝ սահմանված կարգով ընտրված Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում:
Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 210-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի կանոնակարգը  և Մարդու իրավունքների պաշտպանի մասին սահմանադրական օրենքը պետք համապատասխանեցվեն Սահմանադրությանը  և ուժի մեջ մտնեն մինչ և Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը՝ առաջարկվում է սահմանել, որ Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության սույն կարգը գործելու է մինչ և Հայաստանի Հանրապետության հինգերորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտը, որից հետո՝ կգործի նշված սահմանադրական օրենքներով սահմանված կարգը:

 

 

 

 

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/01/28/nationalassembly/1914178