Վաղուց ևեթ «Բենթլին» նվիրել եմ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան
Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն այսօր Եռաբլուրում էր՝ մասնակցելու Հայոց բանակի ստեղծման 24-ամյակի միջոցառմանը:
«Շնորհավորում եմ բոլորիդ Բանակի օրվա կապակցությամբ»,- ասաց Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
Լրագրողների հարցին, թե օֆշորային հայտնի գործով դատավարության մասին ինչ կասի, վերջինս դարձյալ պատասխանեց, թե շնորհավորում է Բանակի օրվա կապակցությամբ:
«Բայց օֆշորի սկանդալային գործում Ձեր անունն է հոլովվում, Ձեր վարքին է դա անդրադառնում» հարցին, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը պատասխանեց. «Դե դուք էլ եք հոլովվում»:
Մյուս հարցին, թե եթե Կճոյանը լռում է, ուրեմն ընդունում է իր մեղավորությունը, քանի որ իր նկատմամբ դատարանում մեղադրանք է առաջադրվել, վերջինս պատասխանեց. «Ձեր հարցերին լուրջ չեմ վերաբերվում»:
«Մամուլն անդրադարձավ այն լուրերին, որ Ձեր «Բենթլին» նվիրել եք, ճի՞շտ է»՝ հարցին, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը պատասխանեց. «Վաղուց ևեթ»:
Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/01/28/ktshoyan/1914056