Հրազենային վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվածների վիճակը բավարար է
Հունվարի 26-ին հրազենային վնասվածքով Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունք տեղափոխված 36-ամյա Սերգեյ Գ.-ի եւ 47-ամյա Արթուր Թ.-ի առողջական վիճակը բավարար է, նրանք արդեն տեղափոխվել են Վիրաբուժության բաժանմունք: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ հիվանդանոցից:
Նշենք, որ 36-ամյա Սերգեյ Գ.-ն հրազենային վնասվածք է ստացել նստատեղի շրջանում, իսկ 47-ամյա Արթուր Թ.-ն՝ աջ ոտքի շրջանում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունվարի 26-ին, ժամը 19.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ 36-ամյա Սերգեյ Գ.-ն եւ 47-ամյա Արթուր Թ.-ն:
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու եւ կատարողին հայտնաբերելու ուղղությամբ:
Աղբյուրը` http://news.am/arm/news/308401.html