Փակ են Հրազդան-Ջրառատավան, Բերդ-Ճամբարակ, Տաշիր-Պրիվոլնոյե ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ են Հրազդան-Ջրառատավան, Բերդ-Ճամբարակ, Տաշիր-Պրիվոլնոյե ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:
Դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները (բեռնատար ավտոմեքենաների համար),  Գորիս-Սիսիան, Մադինա-Վերին Գետաշեն, Սիսիան-Գորիս, Սոթք-Քարվաճառ, Աշոցք-Բավրա, Լանջառ-Լուսաշող, ինչպես նաև Տավուշի, Վայոց ձորի, Կոտայքի, Գեղարքունիքի, Սյունիքի, Լոռու, Արագածոտնի, Շիրակի մարզերի միջհամայնքային ավտոճանապարհները: Նշված ճանապարհահատվածներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

 

ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում, իրականացվում են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ, ինչի հետևանքով նշված ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի:

 

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման
աշխատանքներ:

 

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

 

Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով:

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

 

 

Աղբյուրը`http://www.tert.am/am/news/2016/01/27/raods/1912569