Ակսել Ֆիշեր. Լեռնային Ղարաբաղի խնդիրը ԵԱՀԿ ՄԽ իրավասության ներքո է գտնվում, ոչ թե ԵԽԽՎ-ի
Լեռնային Ղարաբաղի խնդիրը ԵԱՀԿ ՄԽ իրավասության ներքո է գտնվում։ Այն ԵԽԽՎ իրավասությունների մեջ չի մտնում։ Այս մասին հունվարի 26-ին՝ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ելույթ ունենալիս, ասել է գերմանացի պատգամավոր Ակսել Ֆիշերը։
Նրա խոսքով՝ երկու զեկույցների մասին հակասական կարծիքներ կան։ «Մենք պետք է զգույշ լինենք մեր արտահայտություններում եւ արդարացի վարքագիծ դրսեւորենք։ Մենք պետք է օբյեկտիվ գնահատենք Հայաստանում եւ Ադրբեջանում տիրող իրավիճակը»,- նշել է Ֆիշերը։
Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորը հիշեցրել է, որ Հայաստան կատարած այցի ժամանակ ինքը այդ ենթատեքստում միշտ բերել է ֆրանս-գերմանական հաշտեցման օրինակը։