Դավիթաշեն վարչական շրջանում ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթարներ են տեղի ունենում, մինչդեռ թաղապետը Ամանորից առաջ հայտարարում էր, թե իրենց մոտ ամեն ինչ OK է. (լուսանկարներ)
Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հունվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:20-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանում՝ Եղվարդու խճուղում, բախվել են Tօyota Corolla մակնիշի 60 ՏՕ 909 համարանիշի և Ford մակնիշի 447 ՕR 61 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ վարորդները սպասում էին ԱՊՊԱ-ի ժամանմանը, Toyota-ին է բախվում Վազ 2107 մակնիշի 67 ՍՕ 428 համարանիշի ավտոմեքենան:
Դեպքի վայրում հավաքվածները արդարացիորեն բարձրաձայնում էին, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, իսկ Ford-ը պատկանում է «Սանիթեք» ընկերությանը:
Աղբյուրը` http://shabat.am/article/23351/23351.html