Նոր մանրամասներ Գյումրիում մոր կողմից դստերը դանակահարելու դեպքից
«Առաջին լրատվական»-ի հավաստի տեղեկություններով՝ այսօր Գյումրիում արձանագրվել է դանակահարության դեպք: Մայրը կենցաղային վիճաբանության ժամանակ փորձել է սաստել դուստրերից մեկին, ինչից հետո միջամտել է մյուս դուստրը, և վեճի թեժանալու ընթացքում ստացել է ոչ խորը քերծվածքներ:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Գյումրի» բժշկական կենտրոնի մամլո խոսնակ Նարեկ Կիրակոսյանը նշեց, որ «Գյումրի» ԲԿ այս պահի դրությամբ դանակահարությամբ դեպքերի մուտք չի եղել:
«Առաջին լրատվական»-ին, սակայն, հաջողվեց ճշտել դանակահարվածի անունը` 1997թ. ծնված Մ. Ղ., իսկ մայրը` Ի. Տեր-Ավագյան:
Դեպքի առթիվ տրվել է հայտարարություն Գյումրիի Ոստիկանության Մուշի բաժնում:
Աղբյուրը` 1in.am