Oրվա երկրորդ կեսին hանրապետության տարածքում սպասվում են տեղումներ

Հունվարի 23-ի օրվա երկրորդ կեսին, 24-26-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 23-24-ին հովտային գոտիներում՝ թաց ձյուն: Հունվարի 23-ի գիշերը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, տեղեկացնում է ՏԿԱԻ նախարարության կայքը:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 8-12 մ/վրկ արագությամբ: 24-25-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ, առանձին շրջաններում՝ բուք, ցածր տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց:

Օդի ջերմաստիճանը 24-27-ին աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով:
Երևանում հունվարի 23-ի գիշերը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ի օրվա երկրորդ կեսին, 24-ին սպասվում է թաց ձյուն, 25-26-ին՝ ձյուն:
Երևանի հունվարի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 8.30C (1999 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -22.60C (1972 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -4.30C

 

 

 

 

Աղբյուրը` tert.am