Երկրաշարժ Ադրբեջանում. զգացվել է նաեւ Ստեփանակերտում եւ Հադրութում
Ադրբեջանում այսօր՝ հունվարի 22-ին երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է նաեւ ԼՂՀ-ում:
Ըստ ՏԿԱԻՆ հաղորդագրության՝ հունվարի 22-ին տեղական ժամանակով ժամը 14.42-ին (Գրինվիչի ժամանակով` 10.42-ին) ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.8 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Ադրբեջանի տարածքում:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 39.860 և արևելյան երկայնության 47.770:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Ստեփանակերտ և Հադրութ քաղաքներում 3 բալ ուժգնությամբ:
Աղբյուրը` http://news.am/arm/news/307697.html