Մոսկվայի օդանավակայաններում եղանակային պայմանների պատճառով չվերթներ են հետաձգվել ու չեղարկվել

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում, առցանց ժամատախտակի տվյալների համաձայն, չեղարկվել է 23 ավիաչվերթ, 39 չվերթ հետաձգվել է, հայտնում է gazeta.ru-ն։

 

«Դոմոդեդովո» օդանավակայանում չեղարկվել է երկու չվերթ, երեքի մեկնումը հետաձգվել է։Հունվարի 19-ին եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել էր ավելի քան 100 չվերթ։

 

Մոսկվայի տրանսպորտային համալիրի տեղեկատվական կենտրոնից հայտնել են, որ մայրաքաղաքում պահպանվում են եղանակային անբարենպաստ պայմանները, ինչի առնչությամբ վարորդներին խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում հրաժարվել անձնական մեքենաներով երթևեկությունից և օգտվել քաղաքային տրանսպորտից։

 

Ռուս օդերևութաբանների կանխատեսման համաձայն՝ հունվարի 22-ին Մոսկվայում սկսված ձյունը չի դադարի մի քանի օր, ինչի հետևանքով օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի։Մասնագետների համաձայն՝ եկող շաբաթվա առաջին օրերին ՌԴ մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կհասնի -30 աստիճան ցրտի։