Նավթի համաշխարհային գները բարձրացել են
Լոնդոնի ICE Futures և Նյու Յորքի NYMEX բորսաներում այսօր նավթի գների բարձրացում է արձանագրվել, փոխանցում է Gazeta.ru-ն: Այսպես, լոնդոնյան բորսայում Brent էտալոն նավթի փետրվարյան ֆյուչերսների գինը բարձրացել է 0,96 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 29,53 ԱՄՆ դոլար: Տեխասյան WTI թեթև նավթի փետրվարյան ֆյուրեսչները բարձրացել են 0,68 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 29,73 ԱՄՆ դոլար:
Հիշեցնենք, որ օրեր առաջ չեղարկվեցին Իրանի դեմկիրառվող միջազգային պատժամիջոցները և այժմ այդ երկիրը պատրաստվում է նավթի համաշխարհային շուկա մտնել օրական 1 մլն բարել նավթով:
Աղբյուրը` © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2016/01/22/75170/