Հայերը էլ–փոստի միջոցով հանցավոր ճանապարհով գումարներ են աշխատել ԱՄՆ–ում եւ կանգնել դատարանի առջեւ

Գլենդեյլի երկու հայազգի բնակիչներ մեղադրվում են էլ–փոստի միջոցով կեղծարարության սխեմա իրականացնելու եւ խոշոր գումարներ յուրացնելու համար։

Այս մասին հաղորդում է Los Angeles Daily News-ը։

Ըստ մեղադրանքի` 36–ամյա Արտաշես Դարբինանը եւ 41–ամյա Օրբել Հակոբյանն իրենց ստեղծած Trademark Compliance Center–ի անունից էլեկտրոնային նամակներ են ուղարկել տարբեր ընկերությունների` առաջարկելով ապրանքանիշի վճարովի գրանցում եւ մոնիտրինգի ծառայություններ, որոնք սակայն չեն մատուցել։

Ստացված գումարները փոխանցվել են Wells Fargo–ի անձնական կեղծ տվյալներով բացված բանկային հաշիվներին, ապա բանկային աշխատակիցների օգնությամբ այդ գումարները փոխնցվել են Դաբինյանին պատկանող այլ հաշիվների, որտեղից Դարբինյանը գումարը կամ կանխիկացրել է, կամ ոսկի գնել։

Դարբինյանն ու Հակոբյանը մեղադրվում են մի քանի հոդվածներով, այդ թվում` բանկային կեղծիք, անձնական տվյալների գողություն, փոստային ծառայությունների զեղծարարություն, փողերի լվացում։

 

default (1)

 

 

Աղբյուրը` http://news.am/arm/news/307432.html