Գանձապահին դանակահարել են «Արտաշի մոտ» ռեստորանի դիմացի մայթին. մանրամասներ

default (1)

 

Երեւանում այսօր՝ հունվարի 21-ին, «Արտաշի մոտ» ռեստորանի գանձապահին դանակահարել են ռեստորանի դիմացի մայթին: Այս մասինNEWS.am-ի թղթակցին հայտնեցին ռեստորանի աշխատակիցները:

Դեպքը տեղի է ունեցել այս գիշերը ժամը 01:00-ի սահմաններում: Գանձապահ Գարեգին Սաթումյանն այդ ժամանակ աշխատանքի մեջ է եղել, սակայն աշխատակիցների տեղեկություններով, դանակահարությունն առնչություն չունի գանձապահի աշխատանքի հետ:

Նշենք, որ Գարեգին Սաթումյանը 24 տարեկան է, երկար ժամանակ աշխատում է «Արտաշի մոտ» ռեստորանում:

Հիշեցնենք, որ հունվարի 21-ին դանակահարություն է տեղի ունեցել Երեւանի Մոսկովյան փողոցում գտնվող «Արտաշի մոտ» ռեստորանի մոտ, հիվանդանոց է տեղափոխվել ռեստորանի գանձապահ Գարեգին Սաթումյանը:

Սաթումյանը վիրահատվել է, վիճակը ծանր է:

 

 

 

Աղբյուրը` http://news.am/arm/news/307421.html