Վարչապետը հորդորեց ժամանակին աշխատանքի գալ

Կառավարության այսօրվա նիստի մեկնարկից առաջ ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հրահանգեց փակել նիստերի դահլիճի դուռը, թեև վարչապետը դեռևս ներկա չէր: Նիստի ավարտին էլ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հորդորով հանդես եկավ գործադիրի անդամներին. «Ես ցանկանում եմ դիմել կատավարություն անդամներին, հորդորում եմ ուշադրություն դարձնել աշխատանքային կարգապահության վրա, ես հետամուտ եմ լինելու, որ ժամանակին բոլորը աշխատանքի գան ու աշխատանքից հեռանան աշխատանքային օրվա ավարտին»-ընդգծեց վարչապետը: Իրավաբան.net

 
Աղբյուրը ՝ http://iravaban.net/113968.html
© iravaban.net կայք