Աստղաձորցի 34-ամյա կնոջը կախված են գտել. ըստ գյուղապետի վարկածի` 3 երեխաներից բաժանված լինելու պատճառով

Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում ծնողները հունվարի 17-ին կախված վիճակում  են գտել 34-ամյա կնոջը: Ըստ Աստղաձորի գյուղապետ Ռոբերտ Խաչատրյանի առաջ քաշած վարկածի`կինը ինքնասպանություն է գործել այն պատճառով, որ ամուսնալուծությունից հետո   երեք անչափահաս երեխաները ցանկացել էին ապրել ոչ թե իր, այլ հոր` նախկին ամուսնու հետ:
«Չնայած դատարանը երեխաներին տվել էր մորը, բայց իրենք ուզեցել էին ապրել հոր հետ` Երևանի մոտակայքում ու ինքը դրանից հետո խանգարում էր ստացել, դրանից առաջ էլ կար, բայց ավելի թեթև»,- ասաց գյուղապետը:
Կնոջ երեք անչափահաս երեխաներից ավագը մոտ   14-15 տարեկան է:
Գյուղապետը կնոջը բնութագրեց որպես`«երիտասարդ ժամանակ` շատ գրագետ, համեստ, խելոք»:

 

arm141026400542.thumb

 

Աղբյուրը` http://www.tert.am/