Մինչև չլուծվի ԼՂ խնդիրը, Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները չեն կարգավորվի.
Մինչև չլուծվի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը, Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները չեն կարգավորվի։ Այդ մասին Թուրքիայում անցկացված միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է haberler.com-ը։
Պատասխանելով հարևան երկրների հետ հարաբերությունների մասին հարցին` նախարարը կրկնել է, թե Հայաստանն «օկուպացրել» է Ադրբեջանի տարածքի 20%-ը։
«Առանց այդ խնդրի լուծման հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին խոսք անգամ լինել չի կարող։ Ադրբեջանի խնդիրն անմիջականորեն Թուրքիայի խնդիրն է»,- նշել է Չավուշօղլուն։
Հիշեցնենք, որ սա առաջին անգամը չէ, երբ թուրք պաշտոնյաները Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը կապում են ԼՂ հիմնախնդրի լուծման հետ։
Աղբյուրը` tert.am