Կառավարությունը շարունակելու է էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորումը
ՀՀ կառավարությունը սահմանված կարգով շարունակում է էլեկտրաէներգիայի սուբսիդավորման քաղաքականությունը: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
«Պատասխանատու հայտարարում եմ, որ էլե կտրաէներգիայի սուբսիդավորումը շարունակվում է և շարունակվելու է»,- ասաց Զախարյանը՝ անդրադառնալով հասարակության շրջանում տարածված լուրերին, իբր սուբսիդավորումը դադարեցվել է:
Միաժամանակ, նախարարն անհիմն համարեց պնդումները, թե ծախսված էլեկտրաէներգիայի ծավալը ՀԵՑ-ի կողմից ավելին է ներկայացվում, որպեսզի այն հաշվարկվի բարձրացված՝ 1 կիլովատը 48 դրամով:
Կառավարությունը սուբսիդավորում է նախորդ տարվա օգոստոսի մեկից 6,93 դրամով բարձրացված էլեկտրաէներգիայի սակագնի տարբերությունը՝ մինչև 250 կիլովատ օգտագործողների համար:
Աղբյուրը` http://orer.am/?p=163504&l=am