Հիվանդանոցում մահացած ծննդկանի մոտ H1N1 չի հայտնաբերվել. ԱՆ խոսնակ

Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում նախօրեին մահացած ծննդկանի մոտ լաբորատոր հետազոտությամբ գրիպի Ա տեսակի H1N1չի հայտնաբերվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:

Նրա խոսքով՝ 28 շաբաթական հղիության ժամանակ կեսարյան հատմամբ ծննդալուծված կնոջ վիճակը տեւական ժամանակ ծայրահեղ ծանր էր։

Նշենք, որ կնոջը դեկտեմբերի 31-ին կեսարյան հատում էին կատարել: Նրա փոքրիկն այժմ գտնվում է բժշկական կենտրոնի ծննդատան գինեկոլոգիական բաժանմունքում: Ծննդատան վարիչ Արեն Գյոզալյանի խոսքով՝ երեխայի վիճակը կայուն է: Հիշեցնենք, որ երեխան ծնվել է 1 կգ 220 գր քաշով եւ 39 սմ հասակով:

 

 

 

 

Աղբյուրը` http://news.am/arm/news/306172.html