Կենսաթոշակառուների համար աշխատանքային տեղեկանքներ ստանալու գործընթացը հեշտացվում է

Կենսաթոշակառուների համար աշխատանքային տեղեկանքներ ստանալու գործընթացը հեշտացվում է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: «Ժամանակը թելադրում է, որ Ազգային արխիվը փոփոխություններ կատարի իր գործունեությունում: Վերջին տարիներին հիմնական շեշտը դրվում է մի քանի ուղղությունների վրա: Դրանցից մեկն այն է, որ քայլեր են ձեռնարկվում` հեշտացնելու աշխատանքային տեղեկանքներ ստանալու գործընթացը: Եթե այսօր քաղաքացին դիմում է արխիվին, հերթ կանգնում, դիմում գրում` տեղեկանքը ստանալու համար, ապա շուտով դա չի լինելու: Այդ գործընթացով զբաղվելու է սոցիալական մարմինը»,- ասաց Ամատունի Վիրաբյանն` ընդգծելով, որ բավարար է լինելու դիմել միայն սոցիալական մարմնին, մնացած գործընթացը վերջինս է իրականացնելու:

Նախորդ տարի Ազգային արխիվն աշխտանքային տեղեկանքի հետ կապված ստացել է 32 000 դիմում, որի կեսը Հայաստանում բնակվող քաղաքացիների դիմումների հիման վրա, մնացած մասը` այլ երկրներում ապրող հայերի: Ազգային արխիվին հիմնականում դիմում են Ռուսաստանից, եվրոպական երկրներից:

 

 

Աղբյուրը` http://nyut.am/