ՀՀ քաղավիացիան բանակցություններ է վարում նոր ավիափոխադրողներ բերելու ուղղությամբ. ՔԱԳՎ պետ

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը բանակցություններ է վարում միջազգային մի քանի ավիաուղիների հետ՝ Հայաստան նոր ավիափոխադրողներ բերելու ուղղությամբ: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՔԱԳՎ պետ Արտյոմ Մովսեսյանը:
Վերջինս չմանրամասնեց՝ թե ո՞ր ավիափոխադրողների հետ են բանակցություններ տարվում: «Այս պահին մենք բանակցությունների մեջ ենք մի քանի արտասահման ներդրողների հետ, որոնց կողմից կա հետաքրքրություն Հայաստանում ավիաընկերություն ստեղծելու, ՀՀ-ում ավիացիոն բիզնեսով զբաղվելու: Դեռ մեկ-երկու ամիս անհրաժեշտ կլինի, որ բանակցություններն ամփոփենք, որովհետև կան հարցեր, որոնք հստակեցման կարիք ունեն»,- նշեց Արտյոմ Մովսեսյանը:

 

Նա ձեռնպահ մնաց նաև բանակցվող թիչքուղիները հայտնելուց՝ նշելով, որ բանակցությունները չեն ավարտվել: «Եկեք չշտապենք, անիմաստ խոսել պետք չէ: Թող բանակցություններն ավարտվեն, բոլոր հարցերը կարգավորվեն ու ձեզ տեղյակ կպահենք»,- նշեց նա։

 

ՔԱԳՎ պետի խոսքով՝ պայմանավորվածություն ձեռք բերելուն պես իրենք կանցնեն գովազդային քարոզարշավ սկսելուն: Իսկ հայկական փոխադրողի առումով, Մովսեսյանը կոչ արեց լինել նրբազգաց:

 

 

 

Աղբյուրը` http://www.tert.am/