Ահաբեկիչ եղբայրները սպանվել են. Ֆրանսիան կհանդարտվի՞
Ահաբեկիչ եղբայրները սպանվել են
Ըստ France Presse-ի, Charlie Hebdo երգիծական հանդեսի խմբագրությունում ահաբեկչության իրականացման համար կասկածվող Կուաշի եղբայրները սպանվել են:
Դա տեղի է ունեցել հատուկ գործողության արդյունքում, որը իրականացվել է Փարիզից հյուսիս ընկած Դամարտեն ան Գոել բնակավայրում: Այստեղ Սայիդ եւ Շերիֆ Կուաշիները մեկ մարդու գերի էին վերցրել եւ փակվել տեղի տպագրատանը: Ֆրանսիայի հատուկջոկատայինները հատուկ գործողություն են իրականացրել տեղանքում, ազատել պատանդներին եւ սպանել եղբայրներին: Գրոհի ժամանակ 2 ոստիկան վիրավորվել է:
Ավելի վաղ հունվարի 7-ին հայտարարվել էր, որ երկու անհայտ անձ, զինված “Կալաշնիկով հրացաններով”, հարձակվել են ֆրանսիական “Շարլի Էբդո” երգիծական պարբերականի խմբագրության վրա, հայտնում է Lenta.ru-ն: Հարձակման արդյունքում, նախնական տվյալներով, 12 հոգի է մահացել, որոնցից մեկը շաբաթաթերթի խմբագիր Ստեֆան Շաբղոնիեն է, 9` լրագրողները եւ երկուսը` ոստիկան: Վիրավորվել է տասը հոգի, որոնցից չորսի վիճակը ծայրահեղ ծանր է:
Դիմակավորներից մեկը կրակելու պահին գոռացել է. “Մենք վրեժխնդիր ենք լինելու Մուհամեդ մարգարեի համար”: Այս մասին պատմել է ականատեսներից մեկը:
Շաբաթաթերթը վերջերս հրապարակել էր Իրաքի եւ Սիրիայի իսլամական պետության ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ծաղրանկարը, ինչ էլ դարձել է հարձակման պատճառ:
Ականատեսներից մեկը տեղի ունեցածը նկարահանել է, տեսանյութում երեւում է, թե ինչպես են ահաբեկիչները սպանում ոստիկանին:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Ֆրանսիան շոկի մեջ է.
“Անկասկած՝ սա ահաբեկչական ակտ է”,- ասել է Օլանդը: