Հայաստանի քաղաքացիները Ֆրանսիա մուտքի վիզա կստանան 2 օրվա ընթացքում. Ֆաբիուս

Հայաստանի քաղաքացիների համար Ֆրանսիայի մուտքի վիզա տրամադրելու ընթացակարգի ժամկետը կրճատվելու է և զբոսաշրջային մուտքի արտոնագիրը տրամադրվելու է երկու օրվա ընթացքում:

Ինչպես փոխանցում է lechotouristique.com-ը, այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը: Նրա խոսքով՝ տուրիստական վիզայի ընթացակարգը 48 ժամ է տևելու Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի, Ինդոնեզիայի և Վիետնամի քաղաքացիների համար: Միաժամանակ, Չինաստանի քաղաքացիների տուրիստական վիզայի ընթացակարգի համար սահմանվելու է մեկ օր:

Ֆրանսիայի ԱԳ նախարարի խոսքով՝ իրենց նպատակն է նման ընթացակարգերի պարզեցմամբ զարգացնել զբոսաշրջությունը: Ֆրանսիայի իշխանությունների նպատակն է մինչև 2020 թվականը երկիր այցելող զբոսաշրջիկների թիվը տարեկան հասցնել 100 միլիոնի:

 

 

 

 

Աղբյուրը` http://orer.am/