ՌԴ-ում 3 մարդու մահվան ելքով վթարից տուժած աբովյանցին դեռ Հայաստան չի տեղափոխվել
ՌԴ-ում դեկտեմբերի 26-ին 3 մարդու մահվան պատճառ դարձած վթարից տուժած Մարկոս Պապյանի վիճակը լավ է, նա Ռոստովի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ: Այս մասին NEWS.am-ին ասաց նրա ծանոթներից մեկը:
Մարկոս Պապյանին Հայաստան տեղափոխելու հարցը դեռ չի քննարկվում: Նշենք, որ նա ձախ ազդրի կոտրվածքներ ունի:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 26-ին Դոնի-Ռոստովի տարածաշրջանի Սալսկ-Պրոլետարսկ տեղական նշանակության ավտոճանապարհի 0.5 կմ-ին՝ Մանիչստրոյ գյուղի (բնակավայրի) մոտակայքում բախվել էին «ՎԱԶ-2114» մակնիշի т377ЕЦ61 եւ м599ЦМ57 համարանիշների եւ «Մազդա» մակնիշի х181МО61 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով 3 ՀՀ քաղաքացի էր զոհվել, մեկը՝ վիրավորվել:
Մահացածներից 45-ամյա Ստեփան Կոստանյանը եւ 25-ամյա Սարգիս Խաչատրյանը Կոտայքի մարզի Աբովյան քաղաքից էին: Ստեփան Կոստանյանը մեկ դուստր ու մեկ որդի ունի: Սարգիս Խաչատրյանն ամուսնացած չէր: 30-ամյա Էդգար Պետրոսյանը Չարենցավան քաղաքից էր: Վթարի հետեւանքով վիրավորված Մարկոս Պապյանը նույնպես Աբովյանից է: Մահացածները բոլորը եղել են «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենայի մեջ, որը վարել է Մարկոս Պապյանը: Նրանք արտագնա աշխատանքից Հայաստան էին վերադառնում՝ Ամանորն իրենց ընտանիքների հետ նշելու համար:
Աղբյուրը` http://news.am/