Իրազեկում վարորդներին. այսօրվանից փոխվում է տուգանքների համակարգը

Վարչական իրավախախտումների վերաբերյալ, ինչպես նաև այլ օրենքներում փոփոխություն կատարելու մասին օրենքներն այսօր ուժի մեջ մտան: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այս օրենքները ստորագրել է 2015թ. դեկտեմբերի 30-ին, նույն օրը դրանք հրապարակվել են պաշտոնական տեղեկագրում:  Այս տեղեկատվությունը հաստատեցին նաև Արդարադատության նախարարությունից:

Նշենք, որ այս փաթեթով փոփոխվում է տուգանքների համակարգը, մասնավորապես առավել արդյունավետ կգործի նախազգուշացման ինստիտուտը, ինչպես նաև խստացվում են որոշ իրավախտումների համար նախատեսված վարչական տույժերը:

 

varord_4503-440x293

 

 

 
Աղբյուրը՝ http://iravaban.net/113203.html