Ավստրալիայի արևմուտքում անտառային հրդեհները ոչնչացրել են ավելի քան 60 տուն
Ավստրալիայի արևմուտքում անտառային հրդեհները ոչնչացրել են տասնյակ բնակելի տներ և արդյունաբերական շենքեր՝ հայտնում է BBC-ն:
Տեղի բնակիչների հաղորդմամբ՝ Պերթ նահանգի մայրաքաղաքից հարավ գտնվող Յարլուփ քաղաքում այրվել է կառույցների մեծ մասը: Մի քանի մարդ համարվել են անհետ կորած:
Կրակի տարածմանը նպաստել է մինչև 60 կմ/ժամ արագությամբ քամին: Տեղ-տեղ բոցի բարձրությունը հասել է 50 մետրի: Արդեն ամբողջովի այրվել են 60 տուն, քաղաքի պանդոկը և սղոցարանը:
Յարլուփի բնակչությունը կազմում է մոտ 500 մարդ, մինչև հրդեհը այնտեղ եղել է մոտ 100 տուն:
Աղբյուրը`http://www.1in.am/