Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, Մեզի եւ Ձեզի մեծ ավետիս…
Հունվարի 6-ին մարդիկ իրար ողջունում են «Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, Մեզի եւ Ձեզի մեծ ավետիս» բարեմաղթանքներով
Հայ առաքելական եկեղեցին հունվարի 6-ին, նշում է Հիսուս Քրիստոսի Աստվածհայտնության եւ Սուրբ ծննդյան տոնը:
Հայկական եկեղեցին միակն է, որ Քրիստոսի ծնունդը նշում է հունվարի 6-ին:
Հունվարի 5-ին բոլոր եկեղեցիներում տոնական պատարագ (Ճրագալույց) է մատուցվել` ի նշան Սուրբ ծննդյան հայտնության: Մարդիկ եկեղեցիներից վառված մոմեր են տանում եւ նշում են Սուրբ Ծնունդը: Հունվարի 6-ի առավոտյան հայկական եկեղեցիներում Սուրբ պատարագ է մատուցվում, ապա Ջրօրհնեք է կատարվում:
Այսօր մարդիկ իրար ողջունում են «Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, Մեզի եւ Ձեզի մեծ ավետիս» բարեմաղթանքներով:
Հայ առաքելական եկեղեցու օրացույցով Սուրբ Ծննդին նախորդում է մեկշաբաթյա պասը` դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ը:
Իսկ հունվարի 7-ին Հայաստանում Մեռելոց է: