Հնդկաստանում հզոր երկրաշարժի հետևանքով մոտ 2000 մարդ դարձել է անօթևան

image

 

 

Հնդկաստանի իշխանությունները ֆինանսական օգնություն են ցուցաբերում մոտ 2000 մարդու, ում տները վնասվել կամ փլուզվել են երկրի հյուսիս-արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, գրում է segodnya.ua-ն:
Հիշեցնենք, որ նախօրին 6.7 մագինտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Հնդկաստանի հյուսիս-արևելքում: Ավելի վաղ հաղորդվում էր 9 մարդու մահվան և 200 տուժածի մասին: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով` երկրաշարժը տեղի է ունեցել Մանիպուր նահանգում: Երկրաշարժի էպիկնետրոնը գտնվել է 29 կմ դեպի արևմուտք նահանգի մայրաքաղաք Իմպհալից: Ականատեսների խոսքով` երկրաշարժը տևել է մոտ 1 րոպե:

Աղբյուրը` orer.am