Երևան — Մեղրի ճանապարհին ավտոմեքենայի կցորդը թեքվել է և միակողմանի փակել ճանապարհը
Հունվարի 6-ին, ժամը 02.52-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի գազալցակայանի մոտ բեռնատար է շրջվել և միակողմանի փակել ճանապարհը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան — Մեղրի ավտոճանապարհի 122-րդ կմ-ում ԴԱՖ մակնիշի 38 BC 775 պ/հ (վարորդ՝ Թուրքիայի քաղաքացի Օ. Օ., ծնվ.1972 թ.) ավտոմեքենայի կցորդը (ընդհանուր 40 տ) թեքվել է և միակողմանի փակել ավտոճանապարհը, որը ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Աղբյուրը` orer.am