Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում հունվարի 6-ին շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց:

Քամին՝ արեւմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ, առանձին հատվածներում քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունվարի 6-7-ին աստիճանաբար կբարձրանա. ցերեկը՝ 2-4, գիշերը՝ 4-6 աստիճանով։

Նշենք նաեւ, որ դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 2-ը տեղացած ձյան տեղումների քանակը գերազանցել է ամսական նորման:

Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում հունվարի 6-ին սպասվում է ձյուն: Գիշերը մայրաքաղաքում կլինի -7-9, ցերեկը՝  -1-3 աստիճան:

Շրջաններում օդի ջերմաստիճանը.

Շիրակում՝ գիշերը՝ -13-17, ցերեկը՝ -4-9,

Կոտայքում՝ գիշերը՝ -13-17, ցերեկը՝ -4-9,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ -13-17, ցերեկը՝ -4-9,

Լոռիում՝ գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -2-7,

Տավուշում՝ գիշերը՝ -4-9, ցերեկը՝ 0-3,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -13-17, ցերեկը՝ -4-9,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -9-14, ցերեկը՝ -2-5,

Արմավիրում՝ գիշերը՝ -7-12, ցերեկը՝ -2-5,

Արարատում՝ գիշերը՝ -7-12, ցերեկը՝ -2-5,

Վայոց Ձորի լեռներում՝ գիշերը՝ -13-17, ցերեկը՝ -4-9,

Վայոց Ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -7-12, ցերեկը՝ -2-5,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -3-7, ցերեկը՝ 0-3,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -6-10, ցերեկը՝ -2-5,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ -1-5, ցերեկը՝ -1+2։

 

Աղբյուրը` http://news.am/